Ադրբեջանը Հայաստանի քաղաքացիներին ուղղորդում է, թե ում ընտրել և ում չընտրել․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության՝ Ապարանի գրասենյակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց․

«Էս ընտրություններում որոշվում է ՀՀ ապագա ճակատագիրը։ Շատ դժվար է բոլորիս։ Մենք շատ լուրջ հարցեր ունենք լուծելու։ Բազմաթիվ հարցեր են կուտակվել, որոնք պետք է լուծել։ Մենք շատ լուրջ մարտահրավերներ ունենք։ Էդ մարտահրավերներից առաջինը անվտանգությունն է, բանակն է, Զինված ուժերն են։ Զինված ուժերի բազմաթիվ խնդիրների մասին ես խոսել եմ։ Երկար տարիներ մեր ինված ուժերը և բանակը քաղաքականացված են եղել և քաղաքականության մեջ ներգրավված են եղել։ Եվ դա դարձել է ԶՈՒ-երի ամենամեծ պրոբլեմներից մեկը։ Եվ, ցավող սրտի, մինչև բոլորովին վերջերս մարդիկ կային, որ Զինված ուժերը փորձում էին քաղաքական գործընթացների մեջ ներառել։ Բանակն ի՞նչ գործ ունի քաղաքականության մեջ։ Եվ ես էսօր հստակ ասում եմ, որ բանակն ընդհանրապես քաղաքականության հետ որևէ գործ պիտի չունենա։ Սպան քաղաքականացված եղավ, դա ամենամեծ պրոբլեմն է երկրի համար։ Եվ մենք էսօր կանգնած ենք նաև ԶՈՒ-երի բարեփոխումների լրջագույն մարտահրավերի առաջ։ Էսօր էս ընտրությունները պետք է ցույց տան, որ արտաքին էն ուժը, որ ուզում է Հայաստանի քաղաքացուն ընտրություն պարտադրի, ըստ էության, ինչ է նշանակում էս ամեն ինչը․ էս ամեն ինչը նշանակում է, որ Ադրբեջանը Հայաստանի քաղաքացիներին ուզում է պարտադրել որոշակի ընտրություն, քաղաքացիներին ուղղորդում է, թե ում ընտրել և ում չընտրել»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել