Ես համարում եմ, որ գերիների վերադարձի հարցը ժամանակի հարց է․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության՝ Ապարանի գրասենյակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց․

«Վերջին շատ երկար տարիներում առաջին անգամ մենք ունենք պատշաճ միջազգաին արձագանք՝ մեր սահմանային դրության և գերիների հարցի հետ կապված։ Այսօր միջազգային հանրությունը, ըստ էության, հստակ արձանագրել է գերիների վերադարձի անհրաժեշտությունը, և դա ամենալայն միջազգային արձագանքն է ստացել, և ես համարում եմ, որ գերիների վերադարձի հարցը ժամանակի հարց է։ գերիների հարցն էլ են օգտագործում Հայաստանի ներքաղաքական սրացումներն ապահովելու համար։ Դա օգտագործում են մեր ներսում բախումներ հրահրելու համար։ Փառք Աստծո, որ մենք դա հասկանում ենք և պիտի թույլ չտանք, որ Ադրբեջանը այդ գործոնը մեր ներքաղաքական իրադրության հարցերում օգտագործի»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել