Ռուսաստանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Եվրամիության հետ. Լավրով

Ռուսաստանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Եվրամիության հետ, բայց հավասարության հիման վրա, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:  Այս մասին եղեկանում ենք РИА Новости-ից:

«Մենք ևս մեկ անգամ հաստատում ենք Եվրամիության հետ հարաբերությունների կարգավորման մեր պատրաստակամությունը, որը պետք է հիմնված լինի իրավահավասարության, փոխադարձ հարգանքի, շահերի հավասարակշռության, այլ ոչ թե միակողմանի գործողությունների և նախապայմանների հիման վրա»,- ասել է Լավրովը Սլովենիայի ԱԳ նախարար Անժե Լոգարի հետ հանդիպման ավարտին կայացած մամուլի ասուլիսում:

Ռուսաստանի Դաշնության և Արևմուտքի երկրների հարաբերությունները սրվել են Դոնբասում և Ղրիմի շրջակայքում տիրող իրավիճակի պատճառով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել