Շտապ խոսել եմ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ համայնքների ղեկավարների, բնակիչների հետ. Թագուհի Թովմասյան

7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն Մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։

Շտապ խոսել եմ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ համայնքների ղեկավարների, բնակիչների , ինչպես նաև ՀՀ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Եվ կարծում եմ, որ այսօր առավել, քան երբևէ անելիք ունենք բոլորս:
Ուստի հրատապ անհրաժեշտություն է առաջանում ոչ միայն խորհրդարանում ԱԺ արտահերթ նիստ գումարելու, այլև Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու, որտեղ պետք է մասնակցենք նաև մենք՝ անկախ պատգամավորներս, որ ներկայացնում ենք սահմանամերձ մարզերը:

Ձևականությունների հետևից պետք չէ ընկնել, դռնփակ ֆորմատով խոսելու և ասելու շատ բան կա: Վտանգված է բոլորիս հայրենիքը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել