Ձեր աշխատանքն այսօր կարող եք մեկ ժամ շուտ ավարտել

«Տոների և հիշատակի մասին» օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության տոնը նշվում է մայիսի 28-ին։

Այն ոչ աշխատանքային օր է։

Աշխատանքային օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների:

Այսպիսով, այսօր՝ մայիսի 27-ին, ձեր աշխատանքը կարող եք ավարտել մեկ ժամ շուտ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել