ՀԱԿ-ի ցուցակի առաջին եռյակը

Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ Արմեն Խաչատրյանը այսօր՝ մայիսի 26-ին,  ԿԸՀ ներկայացրեց ընտրական ցուցակը և լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ այն գլխավորում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ 2-րդ համարով կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, այնուհետև՝ Ինեսա Գաբայանը։ Նա նշեց, որ ցուցակւ կազմված է 101 թեկնածուներից։ ՀԱԿ-ը ընտրություններին կմասնակցի առանց դաշինքի

«Երբ ծանոթանաք ցուցակին, կհասկանաք, որ այն անհատների դաշինք է»,-նշեց Արմեն Խաչատրյանը ։

Նա նշեց, որ դաշինքներ կազմելու հարցը կքննարկեն ընտրությունների ավարտից հետո։

«Շատ քիչ է հավանականությունը, որ ընտրությունները ներքաղաքական ճգնաժամ կլուծեն, բայց մենք գտնում են, որ բոլոր քաղաքական պրոցեսները այս պահին պետք է լուծենք ընտրությունների, քվեարկության միջոցով, մնացած բոլոր լարումները կարող են մեր երկրի համար ունենալ նոր աղետալի հետևանքներ»,- նշեց ՀԱԿ ներկայացուցիչը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել