Դեսպանատունը՝ 160 հայ գերիների՝ Իրանի տարածքում գտնվելու լուրերի մասին

Իրանում ՀՀ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Իրանական «Parstoday.com» կայքը տարածել է Երևանում Իրանի դեսպանության հայտարարությունը հայկական ԶԼՄ-ներում շրջանառվող կեղծ լուրերի մասին՝ կապված 160 հայ զինծառայողների՝ Իրանի տարածքում գտնվելու հետ:

Մեջբերված հայտարարության մեջ նշվում է հետևյալը. «Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հերքում և կեղծ ու անհիմն է համարում որոշ հայկական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, թե Իրանում է գտնվում 160 հայ զինվոր, և իրանական կողմը նրանց վերադարձնելու համար նախապայմաններ է ներկայացրել»»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել