Երեխաների մուտքը մանկապարտեզ կկազմակերպվի վերջիններիս համար անսթրես, կլինեն ակնառու փոփոխություններ․ Աննա Ջավախյան

 Երևանի ավագանու նախկին անդամ Աննա Ջավախյանը հայտնում է․

«Վերջերս շատ ծնողների կողմից բարձրաձայնվեցին մանկապարտեզ հաճախելու ադապտացիոն շրջանի հետ կապված հարցեր։
Դեռ լինելով Երևանի ավագանու անդամ՝ գործընկերներիս՝ Գայանե Վարդանյանի ու Սաթենիկ Մկրտչյանի հետ համատեղ մի գրություն էինք ուղղել քաղաքապետին, որով խնդրել էինք, որ վերանայվեն մանկապարտեզ նոր հաճախող երեխաների ադապտացիոն շրջանի մոտեցումները։ Ու չնայած այլևս Երևանի ավագանու անդամ չեմ, բայց քանի որ նաեւ իմ նախաձեռնությամբ էր կազմակերպվել քննարկումը, ես ներկա եղա։

Քննարկմանը մասնակից անդամների հետ (հանրակրթության վարչության աշխատակիցներ, տնօրեններ, մեթոդիստներ, դաստիարակներ) բավականին արդյունավետ քննարկում ունեցանք, մանրամասն խոսվեց բոլոր էն թերությունների մասին, որոնք տեղ ունեն ադապտացիոն շրջանում, գործողությունների որոշակի պլան մշակվեց, որը կսկսի կիրառվել մոտ ապագայում, և եկող ուսումնական տարին սկսվելուն պես, կարծում եմ, ակնառու փոփոխություններ կտեսնեն նոր հաճախող բալիկների ծնողները, երեխաների մուտքը մանկապարտեզ կկազմակերպվի վերջիններիս համար հնարավորինս անսթրես։

Ես շատ ուրախ էի, որ մի հարցում բոլորս համակարծիք էինք. մոտեցումը պիտի լինի բացառապես երեխայակենտրոն»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել