ԲԴԽ-ն հրապարակել է Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների անունները

2021 թվականի մայիսի 17-ին, դռնփակ նիստում, քննարկելով Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակելու համար առաջախաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցանկը կազմելու, հաստատելու և Ազգային ժողովին առաջարկություն ներկայացնելու հարցը և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասին 1-ին և 4-րդ կետերվ, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 133-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է․

«1․ Կազմել և հաստատել Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակելու համար առաջխաղացման ենթական դատավորների թեկնածուների ցուցակը՝ համաձայն հավելվածի։
2․ Ազգային ժողովին առաջարկել սույն որոշմամբ հաստատված անձանց թեկնածությունները՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր պաշտոնում ընտրելու համար։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից»,- ասված է որոշման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել