Կասեցվել է արտադրական առանձին գործառույթը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները, «Սիս Նատուրալ» ՓԲԸ-ում իրականացվող ստուգման ժամանակ կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: 

Այս մասին տեղեկանում ենք Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:

Փորձաքննությամբ պարզվել է, որ 19.04.21թ. արտադրված,  երկու տարի պիտանիության ժամկետով «Տրոպիկական» տեսակի հյութը (540 շիշ, 930 մլ) «սպոր չառաջացնող միկրոօրգանիզմներ, բորբոսասնկեր, խմորասնկեր» մանրէաբանական ցուցանիշով չի համապատասխանում ՀՀ օրենսդրությամբ և Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին և  համարվում է վտանգավոր սննդամթերք։

«ՍԻՍ ՆԱՏՈՒՐԱԼ» ՓԲԸ արտադրական առանձին գործառույթը՝ հյութ «Տրոպիկական» արտադրատեսակի թողարկումը, կասեցվել է, տրվել է կարգադրագիր նշված խմբաքանակը հետ կանչելու, օգտահանելու և/կամ ոչնչացնելու մասին, ինչպես նաև ժամկետ՝ խախտումը վերացնելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել