Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արցախի Կարմիր շուկայի ճանապարհի և մյուս տարածքների հսկողությունը Ադրբեջանին հանձնվաժ լինելու մասին շրջանառվող խոսակցությունները կեղծ են։
Ավելին, Կարմիր շուկայի և Թաղավարդի բնակիչները կարողացել են արժանապատիվ կեցվածք դրսևորել ու փակել ճանապարհը՝ ադրբեջանցիներին արգելելով անցնել, եթե նրանք պետք է շարունակեն ագրեսիվ պահվածքը այդ ճամփով անցնելիս։
Արդյուքնում ադրբեջանցիները խոստացել են խելոք մնալ, խաղաղապահներն էլ իրենց հերթին խոստացել են ապահովել այդ խոստման կատարումը։
Թշնամին հետո կրակել է Շոշի ուղղությամբ, բայց արցախցիները համառ են, չկա խուճապ»,-նշել է նա։