Ադրբեջանցիները բռնություն են գործադրել ՀՀ զինծառայողների նկատմամբ․ Գլխավոր դատախազություն

Զինվորական դատախազության կողմից ՀՀ ՊՆ Վարդենիսի ՌՈ բաժնին հանձնարարվել է ստուգման առարկա դարձնել նաև ապօրինի կերպով ՀՀ տարածք ներխուժած Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների և ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջև տեղի ունեցած վիճաբանության և դրա հետ կապված գործողությունների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումներում նշված հանգամանքները, որին հետագայում միացվել է նաև սոցիալական ցանցերում 19.05.2021թ. տարածված տեսանյութը: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։

«Ստուգման արդյունքում նախապատրաստված նութերով պարզվել է, որ ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի և ենթակա զորամասերի մի շարք զինծառայողների ու պաշտոնատար անձանց ծառայողական խախտումների պատճառով 17.05.2021թ.-ին Գեղարքունիքի մարզի Կութ բնակավայրի վարչական տարածքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մեծաքանակ ստորաբաժանում է ներթափանցել ՀՀ զինված ուժերի պահպանության տակ գտնվող տարածք, բռնություն գործադրել ՀՀ զինծառայողների նկատմամբ՝ ստիպել նրանց թողնել մարտական դիրքը: ՀՀ զինծառայողների կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ զինծառայողները հետ են շպրտվել ելման դիրքեր:

Նշված դեպքերի կապակցությամբ մարտական ծառայության կանոնների խախտման, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով և 376-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը ևս հանձնարարվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնին»,-նշված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել