Այս իրավիճակից դուրս գալու համար միակ և լավագույն ձևը ուժեղ մարդ ընտրելն է․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջը հայտնում է․

«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և առողջապահության ոլորտի մասնագետների հանդիպմանը անդրադարձ է կատարվել ոչ միայն ոլորտի հարցերին, այլ նաև երկրում հասունացած սոցիալ-տնտեսական, քաղաքական և անվտանգային կարևոր ու հրատապ խնդիրներին։

Մեր երկրում կա կառավարման լրջագույն խնդիր, որի մասշտաբները ճգնաժամային իրավիճակում դառնում են ահռելի։ Ճգնաժամային և համակարգային կառավարման բացակայությունն էլ բերել է պատերազմի և, այնուհետև, ազգի համար խիստ ցավալի հետևանքների։ Այս իրավիճակից դուրս գալու համար միակ և լավագույն ձևը ուժեղ, համակարգային և փորձառու մարդ ընտրելն է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել