Առանց նախնական հանրային քննարկման և ժողովրդի համաձայնության չստորագրել որևէ փաստաթուղթ. Արա Զոհրաբյան

Փաստաբանների պալատի նախագահ, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Միասնական պահանջ

Հաշվի առնելով այն, որ Հայաստանում խորանում է քաղաքական, բարոյահոգեբանական ու կառավարչական ճգնաժամը, ինչի հիմնական պատճառը ժամանակավոր պաշտոնակատարների կառավարության կողմից վարվող ապաշնորհ քաղաքականութունն է, որի հետևանքները մեր պետության առաջ ծառանում են նորանոր սպառնալիքներով ու մարտահրավերներով,
անկախ քաղաքական և հասարակական այլ բնույթի հարցերով քաղաքական և հասարակական միավորների հայացքների տարբերություններից,
ելնելով պետականությունը փրկելու անհրաժեշտությունից,
սույնով պահանջում ենք՝

1. Պետական բոլոր պաշտոնատար անձանցից՝ առանց նախնական հանրային քննարկման և ժողովրդի համաձայնության չստորագրել որևէ փաստաթուղթ, որը վերաբերելու է Հայաստանի Հանրապետության, Արցախի և Ադրբեջանի միջև վեճերին, այդ թվում՝ տարածքներին, սահմաններին, տրանսպորտային կամ այլ կապերին:

2. Պաշտպանության նախարարությունից և Զինված ուժերի գլխավոր շտաբից՝ կատարել երկրի պաշտպանության ապահովման սահմանադրական պարտականությունը, այդ թվում՝ ամրացնել հայ- ադրբեջանական շփման գծում դիրքերը:

3. Պետական բոլոր պաշտոնատար անձանցից՝ ժողովրդի հետ խոսել միայն ճշմարիտ տեղեկություններով, հեռու մնալ ստահոդ լուրեր տարածելու (ստելու) քաղաքականությունից:
Վերոհիշյալ երեք պայմանների մասով իրավասու պաշտոնատար անձանց կողմից ողջամիտ ժամկետում պաշտոնական հավաստիացումներ չստանալու դեպքում, պահանջում ենք վարչապետի պաշտոնակատարի, Պաշտպանության նախարարի պաշտոնակատարի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետի լիազորությունների անհապաղ դադարեցումը:

Հ.Գ. Պահանջ-Հայտարարությունը բաց է միանալու համար:
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմին»

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել