ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, ի թիվս այլ հարցերի, քննարկել է հայ-ադրբեջանական հակամարտությանը երկարաժամկետ քաղաքական լուծում գտնելու ուղիները:
Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ:
Արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը տեղի է ունեցել Արկտիկական երկրների նախարարների խորհրդի նիստի շրջանակում: