Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին ստեղծված իրավիճակը չի կարող անվերջ շարունակվել:
Կա՛մ ադրբեջանցիները բանակցությունների արդյունքում պետք է ինքնակամ լքեն ՀՀ ինքնիշխան տարածքները, կա՛մ ՀՀ զինված ուժերը պետք է կատարեն իրենց առջև դրված խնդիրը:
Ակնհայտ է, որ տարածաշրջանում նոր ռազմաքաղաքական իրադրություն է ստեղծվել, որտեղ խաղում են հնարավոր բոլոր խաղացողները, բայց չի կարելի թույլ տալ, որ Հայաստանը դուրս մնա այդ խաղից, առավել ևս, երբ հարցը վերաբերում է իր կենսական շահերին:
Ճիշտ հակառակը, մենք պարտավոր ենք պահպանել մեզ վերաբերող հարցերում օրակարգ թելադրողի մեր իրավունքը, անկախ նրանից, թե դա ում է դուր գալիս, և ում՝ ոչ…»