Փաշինյանի որոշմամբ ԱԱՀ համակարգի բարեփոխումների նպատակով ստեղծել աշխատանքային խումբ է ստեղծվել․ հաստատվել է կազմը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 12-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`

1. Ավելացված արժեքի հարկի համակարգի բարեփոխումների նպատակով ստեղծել աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ) և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Ընդունել ի գիտություն, որ աշխատանքային խմբի քննարկումներին աշխատանքային խմբի ղեկավարի հրավերով կարող են մասնակցել նաև պետական մարմինների ներկայացուցիչներ, փորձագետներ, ինչպես նաև այլ անձինք»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել