Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրելու հարցին 1 պատգամավոր է «կողմ» քվեարկել

Ինչպես արդեն հայտնել ենք, Ազգային ժողովն այսօր ձայների 1 դեմ, 1 կողմ, 76 ձեռնպահ հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում։

«Կողմ» քվեարկած միակ պատգամավորը «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուստամ Բաքոյանն էր։ «Դեմ» քվեարկած պատգամավորը՝ Արման Բաբաջանյանը։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ավելի վաղ հայտարարել էր, որ խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու։

Նշենք, որ վարչապետի առաջին ընտրության փորձը կատարվել է մայիսի 3-ին, 2-րդը՝ այսօր։ Սահմանադրության համաձայն՝ եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ 2 անգամ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի արձակվելուց ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 45 օր հետո:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ մինչև 8-րդ գումարմար խորհրդարանի կազմավորումը, գործող ԱԺ-ն շարունակելու է գործել իր լիազորությունների շրջանակում։

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին՝ Քաղաքացու օրը, Նիկոլ Փաշինյանը հրաժարական է ներկայացրել: Հանրապետությունում ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել