Ազգային ժողովի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր Ազգային ժողովի հատուկ նիստում հարց հնչեցրեց վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին, թե ի՞նչ հիմնավորումներով է քաղաքային պայմաններում ծառայություն իրականացնող ոստիկանության սպան՝ կոչումով լեյտենանտ, ավելի բարձր վարձատրվում, քան հակառակորդի հետ անմիջական շփման գծում մարտական հերթապահություն իրականացնող և նրանից կոչումով 2-3 աստիճան բարձր զինվորականը, և արդյո՞ք քաղաքային պայմաններում ծառայություն իրականացնող ոստիկանության սպայի աշխատանքը շատ ավելի կարևոր է, ծանր, քան պետական սահմանների պաշտպանությունն իրականացնող սպայինը՝ նշելով, որ մարտի 6-ից գրավոր դիմել է Նիկոլ Փաշինյանին, սակայն որևէ պատասխան չի ստացել։
Նիկոլ Փաշինյանը, պատգամավորի հարցին ի պատասխան, ասաց․ «Գրավոր հարցրել եք, գրավոր պատասխանը կստանք»։