Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018
թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը՝
Վարդանուշ Ռուբենի Գրիգորյանին նշանակել առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար»։

Ձեզ ենք ներկայացնում նաև նրա կենսագրությունը․

Վարդուհի Գրիգորյանը ծնվել է 1978 թվականի փետրվարի 18-ին, Երևանում:

1995-2001 թվականներին ուսանել է Երևանի պետական բժշկական համալսարանում` դեղագիտության ֆակուլտետում:

2000-2001 թվականներին անցել է ինտերնատուրա Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում` որպես դեղագետ:

2001-2011 թվականներին աշխատել է առողջապահության նախարարության դեղագործական գործունեության կազմակերպման, դեղերով և տեխնոլոգիաներով ապահովման բաժնում` որպես առաջատար, այնուհետև` գլխավոր մասնագետ:

2013-2021 թվականներին զբաղեցրել է առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության բժշկական տեխնոլոգիաների և մարդասիրական օգնության համակարգման բաժնի պետի, ապա վարչության պետի պաշտոնները:

Վարդուհի Գրիգորյանը ամուսնացած է, ունի 2 երեխա:

Աշխատանքային գործունեության ընթացքում 2016 թվականին պարգևատրվել է առողջապահության նախարարի պատվոգրով, 2020 թվականին արժանացել է վարչապետի շնորհակալագրին, 2021 թվականին պարգևատրվել «Մխիթար Հերացի» մեդալով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել