Հյուսիսային պողոտայում և «Դալմա Գարդեն» մոլում արդեն 53 քաղաքացի պատվաստվել է․ ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ ձևավորված շարժական պատվաստումային խմբերը շարունակում են աշխատանքները: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Հյուսիսային պողոտայում և «Դալմա Գարդեն» մոլի կայանատեղիում տեղակայված պատվաստումային կետերում արդեն իսկ 53 քաղաքացի պատվաստվել է կորոնավիրուսային հիվանդությամ դեմ:

Քաղաքացիների գիտակցության, պատասխանատվության և ռիսկերի ճիշտ գնահատման արդյունքում COVID-19-ի դեմ պատվաստումների համար դիմելիությունը երեկվանից կրկնապատկվել է:

Նշենք, որ երեկ նույն կետերում պատվաստվել է 27 քաղաքացի:

Շարժական պատվաստումային խմբերը համալրված են թե «ԱստրաԶենեկա» և «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութերով:
Հիշեցնենք, որ «ԱստրաԶենեկա»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

Իսկ «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց, մասնավորապես` 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18-ից 54 տարեկան քրոնիկ հիվանդների, 18-ից 54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար»,- ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել