Կարո՞ղ են դիմակ չկրելու համար տուգանված քաղաքացիները բողոքարկել, հետ ստանալ գումարը. հարց ՄԻՊ-ին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարիկ Մինասյանն անդրադարձավ դիմակ չկրելու հետևանքով տուգանված քաղաքացիների խնդրին. «Պատերազմից հետո համատարած ոչ ոք չտուգանվեց, այն քաղաքացիները, ովքեր մինչ այդ տուգանվել են, նրանք իրավունք ունե՞ն դիմել և իրենց վճարած գումարները հետ ստանալ, արդյո՞ք նրանց իրավունքները խախտված չեն»,-հարցրեց նա:

Արման Թաթոյանն ասաց, որ մարդիկ ունեն դատական պաշտպանության իրավունք և արդյունավետ եղանակը դա է՝ դիմել դատական պաշտպանության:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել