Եթե պայմանավորվածությունները չպահպանվեն, ապա «Իմ քայլը» վարչապետ կընտրի․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետի թեկնածու, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ եթե քաղաքական ուժերի հետ պայմանավորվածությունները չպահպանվեն, ապա «Իմ քայլը» վարչապետ կընտրի։

Նա նշեց, որ չի պատրաստվում որպես թեկնածու ելույթ ունենալ և անդրադարձավ կորոնավիրուսի դեմ պատվաստումներին։

«Հիմա աշխարհում կա լայն քննարկում և մեծ քննարկում, որ 2021 թվականի 2-րդ կեսից կորոնվիրուսի դեմ չպատվաստված քաղաքացիների նկատմամաբ սահմանափակումներ կարող են մտցվել»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք, որ, ըստ պայմանավորվածության, իշխող «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, իսկ ընդդիմադիր խմբակցությունները թեկնածություն չեն առաջադրել:

Ապրիլի 25-ին՝ Քաղաքացու օրը, Նիկոլ Փաշինյանը հրաժարական է ներկայացրել: Նրա հրաժարականից հետո խորհրդարանը երկու անգամ վարչապետ չի ընտրելու: Այնուհետև Ազգային ժողովը իրավունքի ուժող կհամարվի արձակված, և տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Հանրապետությունում ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել