Սերգեյ Լավրովը կայցելի Երևան

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 5-6-ը կայցելի Երևան, իսկ մայիսի 10-11-ը` Բաքու: Զախարովան:

«Գոյություն ունեցող պայմանավորվածություններին համապատասխան՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը մայիսի 5-6-ը աշխատանքային այցեր կկատարի Երևան, իսկ մայիսի 10-11-ը՝ Բաքու», – ասել է նա:

«Նախատեսվում են բանակցություններ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ, շփումների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ և տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև միջազգային ասպարեզում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ: Առաջնահերթ ուշադրություն է դարձվելու գործնական ասպեկտներին:

Ուշադրություն կդարձվի նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարությունների իրականացման ընթացքին, որոնք ստորագրվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին», – հավելել է Զախարովան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել