Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ինչու՞ չեն կրապատում քաղաքի դեկորատիվ ծառերը (սփոյլեր՝ ճիշտ են անում)
Panorama.am լրատվական կայքը ապրիլի 27-ին ֆոտոշարք է հրապարակել՝ «Քաղաքային իշխանությունները առանց կրապատման են թողել Երեւանի ծառերը» վերնագրով:
Սույնի վերաբերյալ հայտնում ենք, սովորաբար կրապատում են երիտասարդ մրգատու ծառերը՝ հիմնականում վնասակար միջատներից պաշտպանելու նկատառումներով: Ընդ որում, այդ դեպքում կրապատումն արվում է աշնանը:
Ճամփեզրերի հաստաբուն ծառերի կրապատման պրակտիկան սկսել է կիրառվել Խորհրդային Միությունում՝ հիմնականում II Աշխարհամարտի տարիներին՝ ռազմական մեքենաների շարասյուների համար որպես ուղենշան: Նույն նկատառումներով, ի դեպ կրապատվում էին ճանապարհների եզրաքարերը: Այնուհետեւ այդ պրակտիկան իներցիայով կիրառվում էր նաեւ մեզանում՝ մինչև վերջերս:
Ներկայումս դեկորատիվ ծառերը կրապատելու ոչ պրակտիկ, ոչ առավելևս, էսթետիկ անհրաեշտություն չկա: Այսօր զարգացած քաղաքների կանաչապատման մեջ կրապատում չի կիրառվում։ Ռուսաստանի Դաաշնությունում, օրինակ, դեկորատիվ ծառերը կրապատելն օրենքով է արգելված»,- գրել է նա։