ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նախարարությունում այսօր հյուրընկալել էի Արցախի Հանրապետության շուրջ տասը պետական մարմինների երկու տասնյակ աշխատակիցների:
Հանրային ծառայողների հարցերի գերակշիռ մասը վերաբերել են Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների առնչությամբ ձեռնարկվող միջազգային իրավական գործընթացներին, որոնց վերաբերյալ ներկայացրել եմ Հայաստանի կողմից իրականացվող աշխատանքները, և Հայաստան-Արցախ պետական մարմինների միջև համագործակցության խորացմանը»։