Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ապրիլի 15-ին ֆեյսբուքում տեսաուղերձում կոչ է արել ուկրաինացիներին ռուսների փոխարեն մեկնել արձակուրդ Թուրքիա։
«Ռուսներն ասացին, որ կսահմանափակեն զբոսաշրջիկներին և տուրիզմը Ռուսաստանի Դաշնությունից դեպի Թուրքիա: Սրանք իրենց անձնական գործերն են: Եվ ես կարծում եմ, որ, ընդհակառակը, մեզ անհրաժեշտ է թափ տալ զբոսաշրջությանը և ցույց տալ, որ մենք աջակցում ենք Թուրքիային », – ասել է նա:
Բացի այդ, Ուկրաինայի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին աջակցության համար:
«Կարևոր է, որ նա սատարի մեր դիրքորոշմանը, չճանաչի Ղրիմի բռնակցումը», – ավելացրեց Զելենսկին:
Հիշեցնենք, որ նախօրեին ուժի մեջ է մտել Թուրքիայի հետ օդային երթևեկությունը սահմանափակելու վերաբերյալ որոշումը։ Միևնույն ժամանակ, շաբաթական երկու թռիչք կկատարվի Մոսկվայի և Ստամբուլի միջև, որոնք կիրականացվեն «Աերոֆլոտ» -ի (երեքշաբթի և ուրբաթ) և «Թուրքական ավիաուղիներ» -ի կողմից (երկուշաբթի և ուրբաթ օրերին):