Պարոն Գորգիսյան, Ձեր անասնական բնազդների իմպլեմենտացիան մեզ մի վերագրեք․ Վաղարշակ Հակոբյան

«Պարոն Գորգիսյան, Ձեր անասնական բնազդների իմպլեմենտացիան մեզ չվերագրեք»,- ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։

Խոսելով Արցախյան վերջին պատերազմին ու պարտության պատճառներին, վերջինս նշեց, որ այն մարդիկ, որոնք լիազորված են եղել Արցախի հարցով բանակցելու, գնացել ու այնտեղ պայմանավորվել են, որ հողերը տալիս են, եկել այստեղ ասել են՝ ոչ մի թիզ հող․ «Մեր պրոբլեմները՝ 2021 թվականը ներառյալ, սկսվել են աստեղից։ Եվ որևէ մեկը թող այլ բացատրություն չփնտրի, և որևէ մեկը թող չփորձի մեր կոռեկտությունը շփոթել ինֆորմացիայի բացակայության, վախի կամ տրամաբանելուց զուրկ լինելու հետ։ Բանակցությունները տարել մտցրել են փակուղի, բանակից ինչ կարացել, տարել են»։

Վաղարշակ Հակոբյանը դիմեց ընդդիմությանը․ «Հարգելի՛ գործընկերներ, էն որ ամեն տեղ գրում էիք՝ հաղթելու ենք, չգիտեի՞ք, որ զինվորների մարտական պատրաստվածությունը բարձրացնելու փոխարեն նրանց սոված էին պահում, ու ամիսներով ուրիշի շինարարության վրա էին աշխատացնում, ու ձեռքներին էլ 80-ականների զենքեր էին․․․Երբ 44 օր գրում էիք՝ հաղթելու ենք, հաղթանակը ձերն էր, բայց հիմա պարտությունը Փաշինյանինն է, դուք պարտությունից «ուխոդվում» եք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել