Նախկին նախագահները ի՞նչ են ուզել, որ չենք տրամադրել՝ օդանավ, անձնագիր, օրապահիկ․․․ պատգամավորը՝ վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում պատասխանում է պատգամավորների հարցերին։

Պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հարց ուղղեց Արցախի և Հայաստանի նախկին նախագահների վերաբերյալ՝ նշելով․

«Կա այդպիսի տեսակետ, որ ցանկացել են լուծման համար գնալ ՌԴ և դուք բավարար չափով չեք աջակցել։ Կխնդրեմ պարզաբանել՝ եղե՞լ է նման բան և ինչ են ցանկացել, չենք տրամադրել՝ օդանավ, անձնագիր, օրապահիկ․․․»,-հարցը հնչեցրեց պատգամավորը։

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հանդիպման համար դիմել են Արցախի 2-րդ և 3-րդ նախագահները՝ Արակդի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, ես բնականաբար մի քանի անգամ հանդիպել եմ նրանց հետ և ասել են, որ այդպիսի գաղափար կա, որ Հայաստանի և Արցախի նախկին ղեկավարների հետ հանդիպում տեղի ունենա։ Ես քննարկել եմ, մտածել եմ ու ասել, որ համաձայն եմ այդպիսի հանդիպում կազմակերպել։ Նրանք ստանձնել են, որ կազմակերպեն նման հանդիպում։ Հետո ինձ ասել են, որ կա այսպիսի գաղափար, որ նախ ՀՀ 1-ին նախագահը ր 2-րդ նախագհը մեկնեն Մոսկվա, հանդիպումներ ունենան ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ, և վերադառնան ու դրանից հետո տեղի ունենա այդ հանդիպումը, դա լինի նաև եղած տեղեկատվության համադրություն, վերլուծություն։ Ես ասել եմ, որ ողջունում եմ, ու պատարստ եմ նույիսկ, որ պետական օդանավը տրամադրեմ, որ նրանք մեկնեն։ Նրանք էլի գնացել են և վերադարձել են հետևայլ առաջարկուվ՝ երկու նախագահները ուզում են, որ ես միջնորդեմ՝ ՌԴ նախագահը նրանց ընդունի որպես հատուկ բանագնաց։ Ասել եմ, որ այդտեղ մի քիչ ֆորմատային պրոբլեմ կա, ես անընդհանտ հաղորդակցության մեջ եմ ՌԴ նախագահի հետ, ինքն ինձ կարող է պարզ հարց տալ՝ դու հիմա ինձ ի՞նչ ունես ասելու, որ չես կարողանում ասես, և դրա համար անհրաժեշտ է հատուկ բանագնացի ինստիտուն ներմուծել։

Առաջարկել եմ իմ տարբերակը։ Ասել եմ՝ եկեք մենք բոլոր պետական միջոցները ներդնելով կազմակերպենք ՀՀ պաշտոնաթող նախագահների այց ՌԴ՝ պետական մակարդակով և խնդրենք, որ այնտեղ ընդունող կողմը լինի ՌԴ պաշտոնաթող նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ով նաև Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալն է և այցի շրջանակներում միջնորդենք, որ հանդիպում կազմակերպի ՌԴ նախագահի և ԱԳՆ-ի հետ»,-ասաց Փաշինյանը։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 14-ին, խորհրդարանում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 242-Ա որոշմամբ հավանության արժանացած «ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած՝ ՀՀ կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը։

Նա նշեց, որ թեպետ պատերազմի մասին շատ է խոսվել, բայց պատեհ է համարում պատերազմի վերաբերյալ մի շարք շահարկումների, ապատեղեկատվությունների ու մի շարք հարցերի պատասխաններ տալու համար։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել