Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն ապրիլի 1-ին որոշում է ստորագրել որում ասված է.
«2021 թվականի ապրիլի 1-ից դադարեցնել Կարինե Մկրտչյանի՝ ՀՀ Շիրակի մարզի «Սիզավետ միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատարի լիազորությունները»:
Նույն օրը մարզպետը մեկ այլ որոշում է ստորագրել, որով Քնարիկ Համբարյանը 2021 թվականի ապրիլի 1-ից նշանակվել է այդ դպրոցի տնօրենի պաշտոնում: Աշխատանքային պայմանագիրը կնքվել է 5 տարի ժամկետով: