Զբոսաշրջության կոմիտեի կողմից հավաքագրվում են հյուրանոցային տնտեսության օբյեկտներ, որոնք պատրաստակամ են ծառայել որպես կացարան անձանց մեկուսացման համար

Հաշվի առնելով վերջին օրերին կորոնավիրուսային վարակով հիվանդացության աճը՝ ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի կողմից հավաքագրվում են հյուրանոցային տնտեսության օբյեկտներ, որոնք պատրաստակամ են ծառայել որպես կացարան անձանց մեկուսացման համար։

«Հյուրանոցային տնտեսության օբյեկտի համար հետևյալ նվազագույն պայմանների առկայությունը պարտադիր է՝

☑️ Ջրամատակարարում
☑️ Ջեռուցում
☑️ Հյուրանոցային համարների կահավորանք
☑️ Յուրաքանչյուր համարում առանձին սանհանգույցի առկայություն

Խնդրում ենք լրացնել հետևյալ ձևաթուղթը»,-նշվում է կոմիտեի հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել