Եվս մեկ երկրաշարժ՝ Շորժա քաղաքից 4 կմ հյուսիս-արևելք

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 3-ին, տեղական ժամանակով ժամը 13:03-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 09:03-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.52⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Շորժա քաղաքից 4 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 1.9 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղում` 2 բալ ուժգնությամբ:

Հիշեցնենք, որ ժամը 12:15-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 08:15-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.30⁰ և արևելյան երկայնության 46.03⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Դաստակերտ քաղաքից 8 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 2.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Դաստակերտ քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել