Հաստատվել են նախադպրոցական կրթության այլընտրանքային ծախսարդյունավետ մոդելները. ԿԳՄՍՆ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ներկայացրել են նախարար Վահրամ Դումանյանի 100-օրյա պաշտոնավարման արդյունքները.

Նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության ոլորտ

  • Հաստատվել է «Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի կազմակերպման և անցկացման» կարգը:
  • Միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ կազմվել է ՄԿՈՒ ոլորտի օրենսդրության փոփոխությունների փաթեթը, որը քննարկվել է կազմակերպված համաժողովի ընթացքում։ Քննարկման արդյունքներով պատրաստվում է օրենսդրական փոփոխությունների նախագիծը։
  • Միջազգային և տեղական կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակում հուշագրեր են ստորագրվել Շիրակի մարզի ՄԿՈԻ 4 հաստատության և բիզնես ընկերությունների միջև, մշակվել են ՀՀ-ում ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների վավերացման համակարգի բարելավման վերաբերյալ երաշխավորությունները, «Աշխատանքի  վրա  հիմնված ուսումնառությունը Հայաստանում. ՄԿՈՒ համակարգում պրակտիկայի բարելավում» և «Աշխատանքի վրա հիմնված ուսումնառության հայկական մոդելի՝ ՆՄԿՈՒ հաստատության կողմից առևտրային գործունեության իրականացվելիության գնահատում» հայեցակարգերի նախագծերը: 
  • Իրականացվել է «Հեռավար ուսուցման մեթոդաբանություն և կիրառվող գործիքակազմ» կարճաժամկետ ուսուցման ծրագիր՝ տնօրենների, դասախոսական և վարչական անձնակազմի համար, ինչպես նաև շարունակվել է դուալ ուսուցման փորձնական ծրագիր իրականացնող հաստատությունների ուսումնաարտադրական բազայի համալրումը:
  • 2021 թ.-ին նախատեսվում է ՆՄՄԿ պետական կրթական չափորոշիչների և համապատասխան մոդուլային ծրագրերի մշակում /12 հատ/ և վերանայում /20 հատ/, ինչպես նաև ՆՄՄԿ համակարգի տնօրենների, մանկավարժական անձնակազմի, չափորոշիչներ մշակող փորձագետների, ՄԿՈՒ համակարգին առնչվող աշխատակիցների վերապատրաստումներ /1035 անձ/:

Նախադպրոցական կրթության ոլորտ

  • Հաստատվել են նախադպրոցական կրթության այլընտրանքային ծախսարդյունավետ մոդելները և դրանց ներդրման կարգը՝ նախադպրոցական ծառայություններ չունեցող բնակավայրերում այլընտրանքային մոդելներով համապատասխան ծառայությունները ապահովելու համար։ 
  • Մշակվել և ՀՀ վարչապետի աշխատակազմ հաստատման են ուղարկվել նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման չափանիշները և իրականացման կարգը, ինչպես նաև օրինակելի կանոնադրությունը
  • Մշակվել և ներկայում շրջանառվում է «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
  • Մշակվել և ներկայում շրջանառվում են «Պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները և գործակիցները հաստատելու մասին» և «Նախադպրոցական ուսումնական հաստատությունների` մեկ սանի հաշվարկով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել