Արդարադատության նախարարությունը ներկայացրել է 2020 թվականի հուլիսի 22-ին, Երևանի կենտրոնում` Վազգեն Սարգսյան 3 հասցեում, գործարկված Հանրային ծառայությունների մատուցման միասնական գրասենյակին: Այն բացումից հետո՝ շուրջ հինգ ամիսների ընթացքում (մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31), սպասարկել է 13 հազար 650 քաղաքացու։
Հիշեցնենք, որ Միասնական գրասենյակում մատուցվում են՝
- Իրավաբանական անձանց ռեգիստրի գործակալության,
- Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության,
- Ազգային արխիվի,
- Սոցիալական ապահովության ծառայության,
- Կադաստրի կոմիտեի,
- Պետական եկամուտների կոմիտեի,
- Միգրացիոն ծառայության,
- Թաղման բյուրոյի շուրջ 97 ծառայություններ։
Նույն վայրում նոտարական ու Անձնագրերի և վիզաների վարչության ծառայությունները՝ շուտով։
Այս կառույցներից միաժամանակ ծառայություններ ստանալու համար այլևս անհրաժեշտ չէ այցելել տարբեր հասցեներում գտնվող պետական մարմիններ։
Արդարադատության նախարարությունը նախատեսում է առնվազն մեկական Միասնական գրասենյակներ գործարկել յուրաքանչյուր մարզկենտրոնում (այս պահին Իջևանում այն արդեն գործում է Հայփոստի բաժանմունքում (Երևանյան 10)):