«Ավրորան՝ Արցախին» ծրագրի շրջանակում հաստատվել է «Հադրութի դեօկուպացիա» ՀԿ կողմից ներկայացրած «Նախշուն Հադրութ» ծրագիրը

Ուրախ ենք հայտնելու, որ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության «Ավրորան՝ Արցախին» ծրագրի շրջանակում հաստատվել է «Հադրութի դեօկուպացիա» ՀԿ կողմից ներկայացրած «Նախշուն Հադրութ» ծրագիրը, որը ենթադրում է ձեռագործ ծածկոցների նոր ապրանքանիշի ներկայացում։

Այս մասին հայտնում է «Հադրութի դեօկուպացիա» ՀԿ-ի գործադիր տնօրեն Մերի Դավթյանը:

Մեր ՀԿ, նախաձեռնելով «Նախշուն Հադրութ» ապրանքատեսակը, նպատակ ունի պահպանել տարածաշրջանին բնորոշ արվեստի նմուշները և օգտագործելով արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով Հադրութից տեղահանված կանանց ներուժը, ապահովել նրանց եկամուտը։ Այս ինքնատիպ ծրագրով հադրութցի կանայք մշտապես Հադրութի ջերմությունը կհաղորդեն տվյալ ապրանքանիշն օգտագործողներին։

Նշենք, որ «Հադրութի դեօկուպացիա» կազմակերպությունը, ինչպես նաև «Շուշիի դեօկուպացիա», «Վերադարձ դեպի Դիզակ», «Վերադարձ դեպի Քաշաթաղ», «Կումայրի» արցախահայերի հասարակական կազմակերպություններն ու մի շարք այլ կառույցներ հիմնադրվել ու հիմնադրվում են Իրավաբանների հայկական ասոցիացիայի անշահախնդիր աջակցությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել