Վարչապետի որոշմամբ նշանակվեց ԲՈԿ նախագահը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 25-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Կարեն Քեռյանին նշանակել Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ»։

Հիշեցնենք, որ ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանը պաշոտնից ազատվել էր Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 24-ին որոշմամբ։

Մինչ այդ, Գոգյանը աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել մայիսի 14–ին, սակայն Նիկոլ Փաշինյանը երկար ժամանակ չէր ստորագրում այն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել