«Դուք ասում եք՝ գումար չկա, գումար չկա, գումար չկա, փող չկա, եթե մի տեղ էլ փող կա՝ կատարողականները լիարժեք չեք կատարել, շատ թերի եք աշխատել, շատ վատ եք աշխատում դուք բոլորդ, ասեմ՝ իմանաք։ Հիմա քաղաքապետ լինելով հանդերձ ձեռագիր պետք է թողեք Երևան քաղաքին։ Այսինքն ի՞նչ պետք է անեք․ շենքեր կառուցեք, գումարներ հայհայթեիք այս երկու տարիների ընթացքում՝ չնայած գումարներ հայհայթեիք միգուցե էդ վթարային շենքերի համար նորից տներ չկառուցեիք, որովհետև գումարները հաստատված, պատրաստ, ասում եք՝ կորոնավիրուսն էր պատճառը, պատերազմ էր․․․ Բոլորը հասկանալի էր, բայց հարցեր կային, որ այդ գործողությունները, շինրարարությունները կարող էիք լավ կազմակերպել, բայց թերացել եք։
Հարց է ծագում․ 10 շենք կառուցելը Երևանի համար շատ մեծ խնդի՞ր է։ Փող չկա։ Ո՞նց, խի չկա։ Կառավարությունը 750 կամ 780 միլիոն դոլար փող էր վերցնում պարտքով ուրիշ երկրներից, թող 40 միլիոն էլ ձեզ համար ուզեիք, թե՞ չեն վստահում, պարոն քաղաքապետ, ձեզ»․ այս մասին այսօր՝ մարտի 16-ին, ավագանու նիստի ժամանակ ասաց ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը։
Նշենք, որ ավագանին այժմ քննարկում է Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին որոշման նախագիծը։
Մանրամասները՝ տեսանյութում