Փաշինյանի կառավարության ընթացքում պաշտոնավարած նախկին նախարարը Բաղրամյան պողոտայում է

Բաղրամյան պողոտայում կառավարության հրաժարականը պահանջող ցուցարարներից է նաև Գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը, ով նշանակվել էր 2018 թվականի մայիսի 12-ին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով: Նա Իրավաբան.net-ին ասաց, որ ամբողջ հասարակությունը՝ բացառությամբ Նիկոլ Փաշինյանի և իր նեղ շրջանակի, պահանջում է Փաշինյանի հրաժարականը:

«Եթե այս ցույցերը չլինեին Հայաստանում կլիներ հանգիստ խաղաղ կյանք, Փաշինյանն այդ խայտառակ պարտությունից հետո կշարունակեր պաշտոնվարել և կասեր, որ Ժողովրդի սերն է վայելում»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել