Մասնագիտական դասընթացներ՝ հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերի համար

Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների զբաղվածության ապահովման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության հետ համատեղ շարունակում է իրականացնել մասնագիտությունների ուսուցման դասընթացներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։

«Երեխայի խնամքի կազմակերպմանը զուգահեռ՝ հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերին ծրագրի շրջանակում հնարավորություն է տրվում ձեռք բերել նոր հմտություններ՝ մատնահարդարի, վարսահարդարի, դերձակի և այլ մասնագիտություններով։

Գիտելիքից ու հմտություններից բացի, մասնակիցներին տրվում է նաև հոգեբանական խորհրդատվություն՝ միջանձնային, երեխաների հոգեբանական խնդիրների հաղթահարման, երեխայի համար ապահով և բարենպաստ միջավայր ստեղծելու վերաբերյալ»,- գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել