Լավա չեն ասում՝ կանայք տղամարդու, տղամարդիկ՝ կանանց շորերով են մտել ԱԺ, որ չճանաչեն․ Գեղամ Մանուկյան

Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկում Հայրենիքի փրկության շարժումը հանրահավաք է անցկացնում․

«Ամբողջ օրը, ողջ գիշեր՝ հակառակ ակնարկներին, լուրերին ու լրատվությանը, որ չի բացառվում, որ գիշերը ոստիկանական բռնի գործողություններ, նստացույցի, ցույցի մասնակիցների դեմ, մեր հարյուրավոր քաղաքացիներ, որոշները նաև ընտանիքներով մնացին այստեղ, պատնեշի վրա՝ որևէ վայրկյան չվախենալով, չզիջելով։ Առավոտը լուսացրեցին այստեղ, մինչև կեսօրին «Իմ քայլի» մի քանի պատգամավոր ասացին՝ գիտեք, մենք կարողացել ենք մտնել Ազգային ժողովի շենք։

Երեկ այստեղ Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչները, երբ խոսում էին, որ պատգամավորները չեն կարող մտնել, իրենք խոսում էին արժանապատիվ պատգամավորների մասին, իրենք խոսում էին արժանապատվություն ունեցողների, տղամարդ պատգամավորների, թասիբ ունեցողների մասին։ Պատգամավոր, որը երկիր է ներկայացնում, որը պատգամավորի մանդատ ունի, շատերը ուրախանում են՝ HH 01 համար ունի, մտածում էինք, որ էնքան թասիբ կունենան, որ կփորձեն Ազգային ժողով մուտք գործել պաշտոնական մուտքերով։ Բայց մենք գործ ունենք վախկոտների հետ։ Տնտեսական մուտքերով, գարաժներով խորհրդարան մտածին ո՞վ կհամարի պատգամավոր»․- իր ելույթում ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել