Վարչապետի որոշմամբ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչն ու ներկայացուցչի գրասենյակի ղեկավարը գործուղվում են Արցախ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 10-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

« Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարտ Դրմեյանին 2021 թվականի մարտի 11-13-ը ներառյալ գործուղել Արցախի Հանրապետություն (Ստեփանակերտ)` աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով:

2. Եղիշե Կիրակոսյանի և Լիպարիտ Դրմեյանի՝ Արցախի Հանրապետություն (Ստեփանակերտ) գործուղման գիշերակացի և օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչին և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Արցախի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել