Հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է․ բարեբախտաբար այդ փորձը չի վերածվել տանկեր քաղաք իջեցնելուն․ Արամ Սարգսյան

Սահմանադրության 14-րդ հոդվածը հստակ ամրագրում է, որ բանակը քաղաքական գործընթացների մեջ չպիտի մտնի, չպիտի խառնվի և այս առումով ողջունելի չէ բանակի միջամտությունը։

Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, ՀՀ պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, լրագրողների հետ զրույցում ասաց Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

«Ես երբեք էլ չեմ ողջունել բանակի միջամտությունը քաղաքականությանը։ Նույն մարտի 1-ին, երբ բանակը միջամտեց, բանակին հրաման տվողը հայտարարեց, որ ինքը տեղյակ չէ, ինքը երկու օր հետո է իմացել։ Միքայել Հարությունյանն ինքն է ինքնագլուխ արել, այն դեպքում, երբ Միքայել Հարությունյանն այդ ժամանակ Թիֆլիսում էր ու իրեն ինչում ասես կարելի էր մեղադրել, բացի քաղաքական լինելուց։

Այս դեպքում էլ տեսնում եմ կողքից քաղաքական բզբզողների, ովքեր չեն թաքցնում հեղաշրջումների հանդեպ իրենց հակվածությունը, Երևանում զորքեր տեսնելու հակվածությունը և գտնում եմ, որ դա որևէ լավ բանի չի բերի, նույն կերպ Օնիկ  Գասպարյանը կընկնի նույն կարգավիճակում, ինչում հայտնվեց Միքայել Հարությունյանը։ Եվ ընհանրապես, այս կյանքն ինձ մի շատ պարզ բան է սովորեցրել՝ ինչ ցանես այն էլ կհնձես։ Եթե կաղամբ ես ցանում, կաղամբ էլ հնձում ես, եթե հեղաշրջում, չարություն, վրեժխնդրություն ես ցանում՝ դա էլ կհնձես»,-նշեց նա։

Արամ Սարգսյանի խոսքով՝ Գլխավոր շտաբի հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է․ բարեբախտաբար այդ փորձը չի վերածվել տանկեր քաղաք իջեցնելուն։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել