Գողություն ճանապարհաշինության համար նախատեսված ավազից. Թալինի ոստիկանների բացահայտումը

Թալինի բաժնի համայնքային ոստիկանները գողության կասկածանքով բաժին բերման են ենթարկել Մաստարա գյուղում բնակվող 37-ամյա մի տղամարդու։ Հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

«Ստացված տեղեկությունների համաձայն՝ Մաստարա գյուղի վարչական տարածքում պահեստավորված ավազից գողացել էր մի քանի խորանարդ մետր։ Պարզվեց, որ ավազը նախատեսված էր Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության համար։ Գողոնը տան բակ էր տարել համագյուղացու բեռնատարով։ Այլ հանգամանքներ քննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել