Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը:
«Պարոն Վարդազարյան, դուք ուղղակի չգիտեք, թե ինչ ղալաթ եք բերել ձեր գլխին նոյեմբերի 15-ի ձեր հայտարարությամբ: Եկել եք սատանի մայլեն` քյանդրբազություն եք անում»,- հայտարարեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Դիմելով քաղաքական մեծամասնությանը` նա ասաց. «Էս արհավիրքը դուք եք բերել ԲԴԽ, և նա ձեր իշխանության օրոք է նշանակվել Վանեցյանի առաջադրմամբ: Այսինքն`ոչ թե դատական համակարգում նրա վաստակն է գործել, այլ ինքը Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ժամանակ վնգստացող դատավոր է եղել»:
Նա հրապարակեց Ռուբեն Վարդազարյանի գործընկերների խոսակցության ձայնագրությունը. «Նոյեմբերի 14-ին է տեղի ունեցել վարչապետի մահափորձի վերաբերյալ խոսակցությունը»:
«Իմ այստեղից գնալուց հետո ձեր վիրավորական արտահայտությունները իմ անձի նկատմամբ ունենալու են հետևանք»,- արձագանքեց Ռուբեն Վարդազարյանը:
«Դուք կոռեկտության սահմաններում մնայիք նոյեմբերի 15-ին»,- հակադարձեց պատգամավորը:
Մանրամասն՝ տեսանյութում: