Մենք եկել ենք իշխանության մեկ հիմնական խնդրով և այդ խնդիրը 2018թ․- ին լուծել ենք․ Տիգրան Ավինյան

Ես կարծում եմ՝ մարտի 1-ի դասերը առաջին հերթին որպես ժողովուրդ մենք քաղել ենք։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում ասել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Մարտի 1-ի պատճառը շատ պարզ էր։ Պատճառն այն էր, որ իշխանությունը օտարված էր ժողովրդից։ Ես համոզված եմ, որ մեր ժողովուրդը շատ իմաստուն է։ Այդ նույն ընդդիմության ներկայացուցիչներն իրենք իրենց հարց չե՞ն տալիս՝ ինչու հավաքներն իրենց արդյունքը չեն տալիս, ինչու՞ ժողովուրդը չի ընկալում իրենց, չի միանում իրենց պայքարին»,- ասել է նա։

Ավինյանը նաև նշել է, որ այսօրվա իշխանություններին ևս շատ հարցերում կարելի է մեղադրել։

«Կարծում եմ՝ այս հարցի պատասխանը նույնպես պարզ է․ որովհետև այստեղ ընտրություն է ժողովրդավարական և ոչ ժողովրդավարական համակարգերի միջև։ Ես չեմ կարծում՝ իմաստուն որևէ ժողովուրդ կուզենա վերադառնալ այնպիսի իրավիճակի, երբ իշխանություննիրենից օտարված է, և ինքն ընտրությունների միջոցով իր ասելիքը չի կարող ասել։ Հիմա մենք լավն ենք, վատն ենք, թե ինչպիսինն ենք, տարբեր քաղաքական գնահատականների հարց է, բայց մենք եկել ենք իշխանության մեկ հիմնական խնդրով և այդ խնդիրը 2018  թվականին լուծել ենք․ դա ժողովրդավարական հիմքերի ստեղծումն է, դրանից ետդարձի ճանապարհ չկա»,- ասել է Տիգրան Ավինյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել