Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած արձանագրությամբ 2025 թվականի սեպտեմբերի 12-ից դադարեցվել են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Արա Նռանյանի լիազորությունները: Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ ազգային ժողովից։
Արձանագրությունը ստորագրվել է՝ հիմք ընդունելով Արա Նռանյանի կողմից ներկայացված հրաժարականի մասին դիմումը և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը՝ 2025 թվականի սեպտեմբերի 12-ից դադարեցնել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Արա Նռանյանի՝ 2021 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ ԱԺՈ-19-Ա որոշմամբ ստանձնած լիազորությունները: