ՆԳ նախարարության նախաձեռնությամբ սահմանվել են նոր ստանդարտներ, որոնք կարգավորում են ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի (բենզին, դիզել) լցավորման կայանների կառուցվածքը, պահպանությունը, առաքումը, բաշխումը և անվտանգ շահագործումը։ Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ ներքին գործերի նախարարությունից։
Սեպտեմբերի 18-ին Կառավարությունն ընդունել է համապատասխան տեխնիկական անվտանգության կանոններ, որոնք ընդգրկում են՝
- կայանների շահագործման պարտադիր միջոցառումները,
- նախագծման փաստաթղթերում ներառվող պահանջները,
- վառելիքի պահեստավորման, տեղափոխման և բաշխման կանոնները,
- տեխնոլոգիական սարքավորումների ու անվտանգության միջոցների պահանջները։
Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից չորս ամիս հետո․ նոր կայանները և նախագծման փուլում գտնվող լցակայանները պետք է համապատասխանեն նոր ստանդարտներին, իսկ արդեն շահագործվողները՝ մեկ տարվա ընթացքում։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։