Նախագահը մեզ կոնկրետ որևէ բան չի խոստացել․ Արթուր Վանեցյանը՝ նախագահի հետ հանդիպման մասին

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը տեղեկացրել է նախագահի հետ հանդիպման մանրամասների մասին։

«Մեր պահանջը ՀՀ նախագահին մեկն է․ արագ և միանշանակ լուծում տալ մեր երկրում ստեղծված աննորմալ վիճակին։ Այսօր նախագահի ձեռքերում է մեր երկրի ապագան։ Նախագահին մենք ներկայացրել ենք մեր առաջարկությունները և պահանջը։ Մեր առաջարկությունն ու պահանջն այն է, որ նախագահը, որպես Սահմանադրության երաշխավոր, իրականացնի իր սահմանադրական լիազորությունները, չստորագրի ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ- գնդապետ Օնիկ Գասպարյանի ազատման դիմումը»,- ասել է նա։

Նա նշել է, որ իրավական առումով բոլոր հիմքերը կան, և այդ հիմքերը ներկայացված են։ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ապաքաղաքական պաշտոն է և քաղաքական նպատակներով նրան աշխատանքից ազատելը Սահմանադրության խախտում է։

Արթուր Վանեցյանը ներկայացրել է նաև, թե ինչ պատասխան է տվել նախագահը․

«Ուզում եմ տեղեկացնել, որ նախագահը մեզ որևէ կոնկրետ բան չի խոստացել, լսել է մեր պահանջը, ասել է, որ կհանդիպի Գլխավոր շտաբի պետի և բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչների հետ և առաջիկա օրերին իր որոշումը կկայացնի»,- ասել է Վանեցյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել