Գնանք Բանգլադեշ, Մալաթիա, տեսեք՝ ինչքան մարդ եմ ճանաչում, որովհետև հեծանիվ եմ ունեցել, դպրոց գնացել․ Վանեցյան

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի խոսքով՝ ներկայիս իշխանությունները չեն կարողանում կապեր հաստատել։

Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, Ազգային ժողովի դիմաց, լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա՝ նշելով, որ եթե գնան, օրինան՝ Բանգլադեշ, Մալաթիա, Կենտրոն կամ այլ թաղամաս՝ կտեսնեն, թե որքան մարդու է ինքը ճանաչում․ «Որովհետև պուճուր ժամանակ հեծանիվ եմ ունեցել, դպրոց եմ գնացել, խաղացել եմ, կռիվ եմ արել, բարիշել եմ։ Էս մարդիկ հեծանիվ չեն ունեցել, ուստի չեն կարողանում մարդկային հարաբերություններ ձևավորեն։ Սաղի հետ կռվել են, Վրաստանի հետ կռվել են, Իրանի հետ կռվել են, Ռուսաստանի հետ կռվել են, Չինաստանի հետ կռվել են, սաղի հետ կռվել են, ոնց որ մենակ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ չեն կռվել»,-ասաց Վանեցյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել