Արդարադատության նախարարությունը հանրային ծառայությունների մատուցման ոլորտում արմատական բարեփոխում է իրականացնում:
Նախարարությունից հայտնում են․
Արդյունքում այլևս պետական տուրք չի պահանջվի․
- Ամուսնության գրանցման,
- ՔԿԱԳ տեղեկանքներ տրամադրելու,
- Առցանց եղանակով անհատ ձեռնարկատեր հաշվառվելու,
- Առանձին տառերի կամ թվերի կամ ուղղագրական սխալների փոփոխության համար։
Իսկ ՔԿԱԳ պետտուրքի վճարումից ընդհանրապես կազատվեն՝
- Կենսաթոշակառուները,
- Առաջին և երկրորդ խմբի հաշմանդամները և հաշմանդամ երեխաները,
- Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անձինք։
- Ռազմական գործողությունների մասնակիցները, ռազմական գործողությունների հետևանքով զոհված, հաշմանդամ դարձած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի ամուսնինը, զավակը և ծնողը։
Բարեփոխումների արդյունքում կրճատվել են նաև հետևյալ գործընթացների ժամկետները՝
- Ամուսնության բացակայության մասին տեղեկանքը 7 օրվա փոխարեն կտրամադրվի տեղում։
- Ամուսնության գրանցումը հնարավոր կլինի իրականացնել դիմումը ներկայացնելու հաջորդ օրվանից մինչև 6 ամիս ժամկետում՝ դիմողի նախընտրած օրը։
- Անվան փոխման գրանցման ժամկետը մինչև 5 ամսից կդառնա 15 աշխատանքային օր։
- Ուղղում, փոփոխություն և լրացում, ինչպես նաև ակտի վերականգնում կատարելու համար մինչև 4 ամիս տևող ժամկետը դարձել է 15 աշխատանքային օր:
- Ուղղագրական սխալների փոփոխման համար սահմանված ժամկետը կկրճատվի մինչև 3 աշխատանքային օր ։
- Առևտրային կազմակերպությունների գրանցման ժամկետը սահմանվել է 1 աշխատանքային օր։
Այլ փոփոխություններ․
- Փաստաթղթերն ապոստիլով կվավերացվեն մեկ պետական մարմնի՝ Արդարադատության նախարարության կողմից՝ 1 օրում՝ նախկին 3 օրվա փոխարեն:
- Ա/Ձ հաշվառումը հնարավոր կլինի նաև լիազորված անձի միջոցով։
Հանրային ծառայությունների մատուցման ոլորտում բարեփոխումները շարունակվում են։
ԾԱՆՈՒՑՈՒՄ․ Պետռեգիստրին առնչվող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն այսօրվանից, իսկ ՔԿԱԳ ոլորտին առնչվող բարեփոխումները՝ 2021 թվականի մայիսի 16-ից։